Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
«Մենք տեղյակ ենք, որ անցկացվում են ավիֆավիրի (կորոնավիրուսի դեմ պատրաստուկի) փորձարկումներ: Անցնում են դեղամիջոցի երկու կամ երեք թեստ, այնպես որ մենք սպասում ենք արդյունքներին: Սակայն, բացի դրանից, մենք նույնպես շահագրգռված ենք ռուսաստանյան պատվաստանյութով»,-ասել է նա:
Սվամինաթանը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն ունի «Համերաշխության թեստերի» ծրագիր, որն ուղղված է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի և պատրաստուկների վերաբերյալ տվյալների փոխանակմանը: Նա նաև հույս է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել: Այժմ Ռուսաստանը «Համերաշխության թեստերին» չի մասնակցում: Գործակալության տվյալներով՝ ծրագրին չեն միացել նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան: