00:00:00

Նորակոչիկների՝ տարբեր ստորաբաժանումներում համալրման գործընթացը անհրաժեշտ է կանոնակարգել. Տիգրան Աբրահամյան

16:06, 06 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդվածը, որում նա առաջարկում է զորամասի տարբեր ստորաբաժանումնների համալրումը ևս կազմակերպել վիճակահանությամբ։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում և Արցախում նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զորակոչն աննախադեպ պայմաններում է իրականացվում: Ինքն իրենով զորակոչը մասնագիտական, կազմակերպչական, ֆինանսական առումով մեծ գործընթաց է, դրան էլ այս տարի գումարվել է համաճարակային վիճակը, որը էականորեն մեծացրել է այս ուղղությամբ ներդրվող ջանքերը:
Պաշտպանական գերատեսչությունը ստեղծված պայմաններում մի շարք նորարարություններ է ներդրել, որը թույլ կտա ոչ միայն զորակոչը որակյալ ձևով կազմակերպել, այլ կանխել վարակի հնարավոր մուտքը զորամասեր: Համաճարակը համաճարակ, սակայն զինված ուժերի բնականոն ծառայությունը և զորքերի մարտունակությունն ապահովելու համար շատ բան կախված է, թե նոր պայմաններում ինչպես կապահովվի զորակոչի և զորացրման գործընթացը և ինչպես կկազմակերպվի զորքերի ամենօրյա ծառայությունը թիկունքային ապահովումից մարտական հերթապահություն: Մի կարևոր գործընթացի եմ ցանկանում անդրադառնալ. խոսքը զորակոչիկների՝ ըստ մասնագիտական, ինտելեկտուալ և առողջական վիճակի տարբեր ստորաբաժանումներում համալրման մասին է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր