00:00:00

Իրանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով պացիենտների շրջանում ռեկորդային թվով մահվան դեպքեր

20:12, 05 հուլիս 2020 Աշխարհ

Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին կիրակի հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 163 պացիենտ, հաղորդում է ISNA-ն։ Ընդ որում՝ երկրում մահվան դեպքերի թիվը վերջին տվյալներով կազմել է 11 571։ Բացի այդ, վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 560 դեպք, հոսպիտալացվել է 1 295 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է ախտորոշվել 240 438 իրանցու շրջանում, որոնցից 201 330-ն առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։ Եւս 3 168 մարդ գտնվում է ծանր վիճակում եւ բուժվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանում ընդհանուր առմամբ անցկացվել է 1 794 727 թեստավորում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր