00:00:00

Օրվա քաղաքական իշխանությունը կազմալուծում է սահմանադրական ինստիտուտները. ՀՅԴ

14:28, 05 հուլիս 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին ը շնորհավորակա ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Սիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Բացառիկ է Սահամանդրության դերն ու նշանակությունը՝ համերաշխ հասարակութուն, ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն կերտելու գործում: Սակայն Սահմանադրության առկայությունն ինքնին չի կարող երաշխիք լինել, երբ այն չի արժևորվում, երբ, շահարկելով ժողովրդի անունը, Սահամանադրությունը մեկնաբանվում և կիրառվում է նեղ անձնական ու քաղաքական շահախնդրությամբ՝ անտեսելով հանրային և ազգային-պետական շահը: Ցավոք, տևական ժամանակ է, օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է հենց այս վարքագիծը՝ պառակտելով հասարակությունը, կազմալուծելով սահմանադրական ինստիտուտները, թուլացնելով պետության դիմադրողականությունը, ձևավորելով անվստահություն ապագայի հանդեպ՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ: Տոնական այս օրով վճռականորեն հաստատում ենք Դաշնակցության հանձնառությունը՝  համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության և բնականոն զարգացման ազգային-պետական ուղեգիծ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր