00:00:00

Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

12:32, 05 հուլիս 2020

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։ Նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։ Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Այսպիսով, հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 103, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի: Պացիետներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2170 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր