00:00:00

Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 205 մարդ

11:06, 05 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 28606 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 122682  վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11824 պացիենտ, աճել  է` 493-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 16140  անձ` վերջին մեկ օրում 205 անձ: Ընդհանուր առմամբ, 484 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր