00:00:00

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությունը Ռուսաստանի ուղղափառ եկեղեցում «միջնադար» են անվանել

02:48, 05 հուլիս 2020 Աշխարհ

Ռուս ուղղափառ եկեղեցում շարունակում են մեկնաբանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների մտադրությունը, հայտնում է MK-ն: «Չի կարելի այժմ վերադառնալ միջնադարի ժամանակներին»,- ասել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոնը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ մենք ապրում ենք բազմաբեւեռ եւ բազմահավատք աշխարհում: Սա նշանակում է, որ «պետք է հարգանքով վերաբերել հավատացյալների զգացմունքներին»: Հուլիսի 2-ին Թուրքիայի Գերագույն դատարանը որոշել է, որ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել: Հունիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն կատարել՝ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այժմ թանգարան է, պաշտոնական մզկիթի վերածելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր