00:00:00

Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով. 168.am

01:15, 05 հուլիս 2020 Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմը հունիսի 30-ին միանգամից 6 ընկերության հետ իրականացրել է 14 միլիոն դրամից ավելի գնում՝ մեկ անձից՝ գովազդային արշավի հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով։ Այս մասին հայտնում է 168.am-ը: Եվ այսպես՝ 5 միլիոն 228 հազար դրամ արժեքով պայմանագիր է ստորագրվել գովազդային ծառայություններ մատուցող Աութդոր Էֆեկտ ՍՊԸ-ի հետ։ Նույն նպատակով մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է ԻՄԻՋ Մ.Գ.- ՍՊԸ-ի հետ՝ 3 միլիոն 450 հազար դրամի արժեքով։ ԷԳԱ ՍՊԸ-ի հետ գովազդային ծառայությունների մատուցման նպատակով կնքվել է 1 միլիոն 800 հազար դրամ արժեքով պայմանագիր։ Նուշիկյան Ասոցիացիա ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է 994 հազար 680 դրամ։ Եվրո Ստուդիո-ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 570 հազար դրամ է։ Այս բոլոր չորս ընկերությունները պետք է մատուցեն գովազդային ծառայություններ, իսկ ահա պատվերով տպագրվող նյութեր ձեռք բերելու համար վարչապետի աշխատակազմը 3 միլիոն 121 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍՊԸ-ի հետ։ Բոլոր գնումները կատարվել են՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշման։ Իսկ ըստ այդ որոշման՝ մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում չեն կիրառվում գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակումները՝ 30 օրացուցային օր։ Գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ-դրամարկղային կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպք

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր