00:00:00

Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել

20:13, 04 հուլիս 2020

Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում. այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել: «Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70 ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան: Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր