00:00:00

Ինչեր են կառուցվում Սյունիքի մարզում. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը

18:42, 04 հուլիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով: Այս անգամ տեսանյութում նշվում է, որ Մեղրի քաղաքը կունենա նոր զբոսայգի՝ 4178 քմ տարածքով: Ծրագրի արժեքը 39,9 մլն դրամ է, որից պետության ֆինանսավորումը՝ 17,9 մլն դրամ: Հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը: Ծրագրի արժեքը 336,8 մլն դրամ է, որից «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորումը 117,9 մլն դրամ է, իսկ պետությանը՝ 218,9 մլն դրամ: Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի նաեւ արեւային էներգիայի համակարգ: Մանկապարտեզի շենքը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է 1988 թվականին: Կհիմնանորոգվի Քաջարան-Մեղրի 10 կմ ճանապարհը: Այն վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականների վերջին: Պայմանագրի արժեքը՝ 1 մլրդ 12 մլն դրամ է, աշխատանքների ավարտը այս տարի: Մ-2 մայրուղուն հարող տարածքում կառուցվել է բերքի իրացման շուկա: Բարեկարգվում են Մեղրիի մաքսակետին կից ավտոկայանատեղիները:Շուկայի եւ կայանատեղիի արժեքը 81,1 մլն դրամ, որից պետության ֆինանսավորումը՝ 48,4 մլն դրամ: Ագարակում կառուցվում է 4 ջրավազան, 1-ը բարեկարգվում է: Կոռոգվի 100 հա  գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Ծրագրի արժեքը 68,5 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր