00:00:00

Իրանի նախագահը պետհաստատություններին կարգադրել է չսպասարկել դիմակներ կրել հրաժարվող այցելուներին

17:00, 04 հուլիս 2020 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հաստատություններին կարգադրել է հրաժարվել սպասարկել այն այցելուներին, ովքեր դիմակ չեն կրում, հայտնում է Tasnim-ը: Գործակալությունը նշում է, որ հասարակական վայրերում դիմակներ կրելը կդառնա այն խստագույն կանոններից մեկը, որը երկրում կներդրվի հուլիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Ըստ Ռոհանիի՝ վաղվանից դիմակներ կրելը պարտադիր կդառնա։ Իրանի նախագահը շեշտել է, որ առանց դիմակների քաղաքացիները չեն սպասարկվելու որեւէ հաստատությունում, իսկ քաղաքացիական ծառայողներին արգելվելու է մուտք գործել գրասենյակներ առանց դիմակների: Ռոհանին ընդգծել է, որ այս իրավիճակում դիմակ չկրելը մարդու իրավունքների ոտնահարում կհամարվի, իսկ COVID-19-ի կրողների հետ շփումների մասին տեղեկություններ ունեցող ցանկացած մարդ պետք է հայտնի այդ մասին։ Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 11.200-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 235429 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր