00:00:00

Արցախի նախագահի հրամանագրերով Արթուր Սարգսյանն ու Հովհաննես Ավագյանը նշանակվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալներ

18:32, 04 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Հովհաննես Սոսիկի Ավագյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր