00:00:00

Ի՞նչ կորոնա, ի՞նչ բան… Գյումրիի կենտրոնական շուկան՝ առավոտյան ժամը 7:00-ին

13:01, 04 հուլիս 2020

Հեռուստահաղորդավար Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրառում արել. «Գյումրիի կենտրոնական շուկա: Առավոտյան ժամը 7:00-ին: Տպավորություն է, թե կորոնավիրուսի մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Համընդհանուր՝ առանց դիմակ… Գյումրիում ապրողները գիտեն, որ շուկայի աշխատանքը սկսվում է լուսաբացին, ժ. 4:00-5:00-ի շրջանում: Շուկան ամենամարդաշատն է հենց այդ ժամերին, երբ վերավաճառողներն ու վաճառողները ապրանք են առնում-ծախում… և Գյումրիի պատասխանատուներն այս հարցում անպատասխանատվություն են ցուցաբերել, անգործություն: Հարցերիս՝ ինչո՞ւ դիմակով չեն, պատասխանում էին՝ դեռ շուտ է: Այսինքն վստահ էին՝ այդ ժամին որևէ մեկը չի ստուգելու: Էդ դիմակներ բաժանելու ակցիան ճիշտ կլինի առավոտ 5:00-ին կազմակերպեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր