00:00:00

Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով․ ԶԼՄ-ներ

15:47, 04 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու ընկերուհին՝ Քիմբերլի Գիլֆոյլը, վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գիլֆոյլի ղեկավարած հանձնաժողովում: Ըստ Թրամփի նախընտրական քարոզարշավի ֆինանսական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Սերջիո Գորի, Գիլֆոյլը մեկուսացվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքները ստանալուց անմիջապես հետո: Բացի այդ, չեղարկվել են նրա բոլոր նախատեսված այցերը։ Նա նշել է, որ Գիլֆոյլն իրեն լավ է զգում, և հիվանդությունն ասիմպտոմատիկ է: Ընդ որում, Դոնալդ Թրամփ կրտսերի հանձնած թեստի արդյունքը բացասական էր: Նշվում է, որ թեստի արդյունքը Գիլֆոյլը ստացել է նախքան ԱՄՆ նախագահի հետ Ռաշմոր լեռ այցելելը: Ընդ որում, ըստ աղբյուրի, վերջերս նա չի շփվել ԱՄՆ նախագահի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր