00:00:00

Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին

11:02, 04 հուլիս 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերություն¬ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ եւ դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա¬նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության եւ աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն եւ հետագա առաջընթաց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր