00:00:00

Դեպի Հուրգադա թռիչքները հաստատված են ավիացիայի կողմից, բայց սահմանները դեռ բաց չեն, հուլիսի 15-ին նոր կասեն՝ բացո՞ւմ են, թե՞ ոչ. Տուրիստական ընկերություն

23:53, 03 հուլիս 2020

Տուրիստական գործակալությունները սկսել են հայտարարություններ տարածել դեպի Եգիպտոս հանգստի մեկնելու վերաբերյալ: Այսօր «Սլայս Տուրս»-ը ևս հայտարարություն տարածեց դեպի Հուրգադա չվերթի վերաբերյալ: 168.am-ը կապ հաստատեց տուրիստական ընկերության հետ՝ պարզելու համար՝ արդյոք հիմա թռիչքներ իրականացվո՞ւմ են։ «Թռիչքները հիմա հաստատված են ավիացիայի կողմից, բայց սահմանները դեռ բաց չեն, հուլիսի 15-ին նոր կասեն՝ բացո՞ւմ են, թե՞ ոչ, բայց քանի որ հենց սահմանները բացվի՝ միանգամից բոլորը չեն հասցնի տոմսեր ամրագրել, դրա համար նախնական ամրագրում ենք անում: Եթե սահմանները չբացվի, հնարավորություն կլինի կամ օրը փոխել, կամ գումարի հետվերադարձ անել»,- ասաց աշխատակիցը: Հարցին, թե պայմանավորվածություն, համագործակցություն կա՞ Ավիացիայի, Առողջապահության նախարարության հետ, մասնավորապես՝ մեկնողների առողջությունը չվտանգելու մասով, տուրիստական գործակալության աշխատակիցը պատասխանեց. «Պայմանավորվածությունները կան, իրենք էլ այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ առողջ գնան, առողջ վերադառնան: Եթե նախկինում հյուրանոցների 80-90 տոկոսն էին ամրագրում, ապա հիմա ամրագրում են մինչև 50 տոկոս և համարներում էլ 2 մեծ, 1 երեխայից ավելի չեն տեղավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր