Աղբյուրը մանրամասնում է, որ անհայտ անձինք սև ներկով արձանի պատվանդանի վրա Rasist Fish՝ «ռասիստական ձուկ» արտահայտությունն են գրել և մի քանի պիտակ կպցրել։ Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան կամ ուրբաթ առավոտյան։
«Մենք դեպքի վայրում ենք եղել և ապացույցներ հավաքել, այժմ պետք է քննենք, որպեսզի հասկանանք՝ կարո՞ղ ենք արդյոք շարունակել հետաքննությունը»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Յեսպեր Ֆրանդսենը։
Արձանի հեղինակը քանդակագործ Էդվարդ էրիքսենն է: 1913 թվականին ստեղծման պահից ի վեր այս արձանը Կոպենհագենի խորհրդանիշն է դարձել։
1964 և 1998 թվականներին քանդակը երկու անգամ զրկվել է գլխից, ևս մի անհաջող փորձ էլ ձեռնարկվել է 1990 թվականին։ Տարիների ընթացքում տարբեր հասարակական շարժումների ներկայացուցիչներ այս արձանն օգտագործել են իրենց հայացքներն արտահայտելու և լսելի դարձնելու համար։