00:00:00

Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը

20:17, 03 հուլիս 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեկսին նշանակել է վարչապետի պաշտոնում: Նա համակարգում էր կարանտինից դուրսբերման ֆրանսիական ռազմավարությունը, հաղորդում է AP-ը: Մակրոնը վերաբադասավորումներ է կատարում կառավարություն: Ակնկալվում է, որ կառավարության շատ անդամներ կփոխարինվեն: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը երկրի վերականգնման համար «նոր ուղի» է փնտրում: Նա բարձր է գնահատել 3 տարիների ընթացքում Էդուարդ Ֆիլիպի կատարած աշխատանքը: Ժան Կաստեկսը Ֆրանսիայի հարավում գնտվող ոչ մեծ քաղաքի քաղաքապետներ էր, եղել է Նիկոլյա Սարկոզիի վարչակազմի ղեկավարի տեղակալ: Կաստեկսը ապրիլից համակարգում էր կարանտինից դուրսբերման կառավարական ծրագիրը: RFI-ի փոխանցմամբ՝ Կաստեկսը 55 տարեկան է, ամուսնացած է, ունի 3 դուստր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր