00:00:00

«Իրավունք». «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին

14:01, 03 հուլիս 2020 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, եւ դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում: Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, եւ սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ինչո՞ւ ոչ հիմա եւ ի՞նչ կտա տեւական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր