00:00:00

Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են

22:40, 02 հուլիս 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները: Ըստ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի` ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումներն էականորեն նվազել են: Հունիսի 22-ից մինչ օրս կատարված մշտադիտարկումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է ընդամենը մեկ մանկապարտեզի գործունեություն: Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր