00:00:00

Եթե համոզված եք՝ սեպտեմբերին համավարակը չի հաղթահարվելու, դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն.Սամսոնյան

20:47, 02 հուլիս 2020

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարակուսելի ինքնախոստովանություն Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք նշել են, որ սխալ է համավարակի ԸՆԹԱՑՔՈւՄ նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին: Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր