00:00:00

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դիմել են Միրզոյանին. քննիչ հանձնաժողով կստեղծեն

15:44, 02 հուլիս 2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքի էջում գրում է. Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի "Լուսավոր Հայաստան" խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։
На изображении может находиться: текст
На изображении может находиться: текст
На изображении может находиться: текст

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր