00:00:00

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում հարձակման զոհ է դարձել 24 մարդ

18:59, 02 հուլիս 2020 Աշխարհ

Մեքսիկայի Գուանահուատո նահանգում վերականգնողական կենտրոնում հարձակման զոհ է դարձել 24 մարդ, եւս 7 մարդ վիրավոր է, հաղորդում է Fórmula ռադիոկայանը՝ հղում անելով հասարակական անվտանգության վարչության ղեկավար Պեդրո Կորտեսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հարձակման մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից, նրանց բռնել չի հաջողվել: Հարձակման պատճառները հայտնի չեն: Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նահանգի իշխանություններից պահանջել է կարգուկանոն հաստատել դատական եւ ուժային կառույցներում՝ կապված հանցագործության դեմ պայքարի հետ: 2019-ը երկրում ամենավտանգավոր տարին է դարձել, երբ սպանվել է ավելի քան 3,5 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր