00:00:00

Շվեդիայում հանձնաժողով է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերի քննության համար

18:32, 02 հուլիս 2020 Աշխարհ

Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների մոտեցումների ուսումնասիրությամբ։ Այս մասին հայտնում է Բլումբերգը։ Այն գլխավորել է Բարձրագույն վարչական դատարանի նախկին նախագահ Մաթս Մելինը։ Վերջնական զեկույցը ներկայացվելու է 2022 թվականի փետրվարին, իսկ մինչ այդ հանձնաժողովը երկու նախնական զեկույց կհրապարակի։ Հանձնաժողովն ստեղծվել է ընդդիմադիր ուժերի պահանջով։ Տեղեկացնենք, որ Շվեդիան վարակի դեպքերի և մահերի թվով զգալի գերազանցում է հարևան երկրներին։ Շվեդիայի կառավարությունը հրաժարվել էր կոշտ կարանտինային միջոցառումների կիրառումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր