00:00:00

Ղազախստանից վառելիքի ներկրումն ազատվեց մաքսատուրքից. «Սա ազդելու է ՀՀ-ում բենզինի շուկայի վրա»

13:30, 02 հուլիս 2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիտում հավանություն  տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: «Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների ցանկը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սրանով հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը որոշակի ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան. «Դա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու: Այսինքն սա ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»: ՏՄՊՊՀ նախագահ գեղամ Գեւորգյանն էլ նկատեց, որ սրանով կդիֆերսիֆիկացնեն շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր