00:00:00

Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար

15:40, 02 հուլիս 2020 Աշխարհ

Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ավտոբուսներով տարանցումը Հայաստանից տուն վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների համար, հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից: Ըստ դիվանագիտական ​​առաքելության տեղեկատվության՝ այժմ տարվում է այս վերադարձի ասպեկտների կազմակերպումը։ «Դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային կարգի հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը (օդորակիչով եւ զուգարաններով), ինչը մեծապես կնպաստի տարանցումը հարեւան պետության տարածքով, քանի որ տեխնիկական կանգառներ անել չի պահանջվի: Ցուցակները կազմվելու են ավելի վաղ Ձեր տրամադրած տվյալների հիման վրա, ինչի արդյունքում դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները կկապվեն ՌԴ քաղաքցիների հետ։ Կապահովվի տրանսպորտային միջոցների անհրաժեշտ սանիտարական մշակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր