00:00:00

Թրամփը համավարակի ֆոնին կողմ է ամերիկացիներին ավելի քան 1200-ական դոլար տրամադրելու ծրագրին

17:21, 02 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ կողմ է ամերիկացիներին 1200 դոլարից ավելի օգնություն տրամադրելու ծրագրին։ Նշվում է, որ նման վճարումների նպատակը ֆիզիկական անձանց օգնելն է, որպեսզի վերջիններս կարողանան կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարել։ Հայտնի է, որ այս միջոցառումն արդեն տնտեսության խթանման մասին նոր օրինագծում է ներառվել։ «Ես կողմ եմ ավելի մեծ թվով գումարային աջակցության տրամադրմանը, քան դեմոկրատներն են առաջարկում, բայց ամեն բան պետք է ճիշտ արվի»,- նշել է Թրամփը և հավելել, որ ցանկանում է, որ գումարն ամերիկացիներին հնարավորիս արագ և առանց որևէ ավելորդ բարդությունների հասնի։ Նախագահը նաև հայտնել է, որ կողմ է գործազրկության նպաստի բարձրացմանը, սակայն այդ հարցերը նա քննարկելու է ավելի ուշ գործընկերների հետ հանդիպման ընթացքում։ Թրամփն առավելաչափ կարևորել է այն ծրագրերի ներդրումը, որոնք գործազուրկների համար նոր աշխատանք գտնելու և աշխատաշուկա մտնելու խթան կհանդիսանան։ Նախագահը նաև նշել է, որ կորոնավիրուսը շուտով «կանհետանա», և հույս է հայտնել, որ պատվաստանյութն էլ իրեն երկար սպասեցնել չի տա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր