00:00:00

Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

17:01, 02 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն: Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ: Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-13:00-ն, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով: Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին տրամադրում է անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր