00:00:00

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով

23:46, 01 հուլիս 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 1-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8796 մահացության ցուցանիշը՝ 153: Ի դեպ հարևան Վրաստանի ցուցանիշը չի փոխվել նախօրեին արձանագրված տվյալներից: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան - 8796 2. Ռուսաստան – 4484 3. Իրան - 2741 4. Թուրքիա – 2384 5. Ադրբեջան – 1786 6. Վրաստան – 233 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 153 2. Իրան – 130 3. Ռուսաստան – 65 4. Թուրքիա – 61 5. Ադրբեջան – 22 6. Վրաստան – 4 Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 523, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 065 է, մահվան դեպքերինը՝ 602: Մեկ օրում առողջացածների թիվը 515 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900 (մեկ օրում ավելացել է 4-ով): Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր