00:00:00

Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար

22:44, 01 հուլիս 2020 Աշխարհ

ՌԴ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 կործանիչները չորեքշաբթի օդ են բարձրացել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող հետախույզ-ինքնաթիռը որսալու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունից:
«ՌԴ-ի սահմանից զգալի հեռավորությամբ մոտեցող օդային թիրախը անդադար ուղեկցվել է վերահսկման ռուսական ռադիոլոկացիոն միջոցների կողմից: Նպատակետը որսալու համար օդ են բարձրացվել Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 բազմանպատակային կործանիչները, որոնք ընդգրկված են Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի կազմում»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Հարավային ռազմական շրջանից հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ավիացիայի ինքնաթիռի գործողությունները Սև ծովի ջրային տարածքում ժամանակին են նկատվել: Ռուսական կործանիչները մոտենալով, նպատակակետին, պարզել են, որ այն RC-135W Rivet Joint հետախույզ-ինքնաթիռն է: Դրանից հետո օդանավը հեռացել է ՌԴ սահմանից՝ չխախտելով այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր