00:00:00

Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գործողությունները Սիրիայում գլխավոր գործոն կդառնան հանրապետության համար․ Էրդողան

21:57, 01 հուլիս 2020 Աշխարհ

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները որոշիչ գործոն Սիրիայում կայունության հաստատման համար: Չորեքշաբթի օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արաբական երկրում կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գագաթնաժողովին, որն անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: «Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը հարեւան Սիրիայում կայունության եւ բարգավաճման ապահովման համար: Քանի որ մենք (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան) Աստանայի գործընթացի երաշխավորն ենք, մեր որոշումները եւ մեր գործողություններն առանցքային նշանակություն կունենան եւ որոշիչ գործոն կդառնան Սիրիայում կայունության համար»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր