00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ

17:46, 01 հուլիս 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Նախագահ Սարգսյանը նախ շնորհավորել է Մարտին Գալստյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել աշխատանքային գործունեության մեջ: Զրուցակիցները մասնավորապես մտքեր են փոխանակել համավարակի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխությունների, մեր երկրում դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ, անդրադարձել համավարակի տնտեսական հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության և ծրագրված աշխատանքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր