00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

16:41, 01 հուլիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջեւ ձեւավորված անձնական ջերմ հարաբերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում ուրույն տեղ ունի նաեւ կանադահայ համայնքը: Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելադրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր եւ տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ եւս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժողովրդին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր