00:00:00

Իսպանիան եւ Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

19:27, 01 հուլիս 2020 Աշխարհ

Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Հանդիսավոր արարողությանը, որն սկզբում անցկացվելու Է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:
Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել Է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան Է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ: Կադրերը հեռարձակել Է 24 Horas հեռուստաալիքը:
«Բարձր մակարդակով այս հանդիպումն ընդգծում Է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում…Երկու երկրները հսկայական նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,-հայտարարել են Իսպանիայի կառավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր