00:00:00

Էդմոն Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ նախագահին եւ խնդրել տրամադրել լրատվամիջոցների ցանկը, որոնց ուղարկվել է հարցաշար

12:05, 01 հուլիս 2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին: Նա Facebook-ի իր էջում տեղադրել է դիմումը եւ գրառում արել. «Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ խնդրելով՝ 1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային եւ այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբեւէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները. 2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները. 3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։ Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն եւս կհրապարակվի ամբողջական տեսքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր