00:00:00

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

11:24, 01 հուլիս 2020

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հուրախություն բոլորիս, առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր