Միացյալ Նահանգները չի կարող ակնկալել COVID-19-ի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութի հասանելիություն, ասել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին՝ կոչ անելով ամերիկացիներին միասին աշխատել` երկրի մեծ մասում տարածվող վիրուսի դեմ պայքարելու համար:
Կալիֆոռնիան, Տեխասը եւ շատ այլ նահանգներ հայտնում են կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճի մասին, ինչը հանգեցնում է համավարակի զսպման ԱՄՆ-ի ջանքերի սթափ վերագնահատմանը:
«Չափազանց կարեւոր է այս երկրում բոլորի համար անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր ունենալը»,- ասել է բժիշկ Էնթոնի Ֆաուչին՝ հավելելով, որ «չկա որեւէ երաշխիք, որ մենք կունենանք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ»: