00:00:00

Արմեն Սարգսյանը ուղղակի ձեքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին․ Արփինե Հովհաննիսյան

01:21, 01 հուլիս 2020 Քաղաքականություն

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ հանրապետության նախագահի՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները չստորագրելու որոշմանը։
«Այստեղ երկու հարթության մեջ պետք է խնդիրը դիտարկել՝ քաղաքական և իրավական։ Ակնհայտ է, որ մամուլում տարածված խոսակցությունները վկայում են այն մասին, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը և դրա համար ավելի սիրով համաձայնեց սեփական լիազորությունը կրճատելու փոփոխությանը և ստորագրեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Բայց քանի որ իրավաբանները լրջագույն բացթողում էին արել, նույնիսկ կարելի է ասել՝ անգրագիտություն, հաշվի չէին առել, որ Սահմանադրական փոփոխությունից հետո Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհրաժեշտ է փոփոխութուններ կատարել։ Մինչդեռ դա կենսական նշանակություն ունի Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու հարցում»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր