00:00:00

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է գործունեությունը

21:09, 30 հունիս 2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով: «Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում»,-ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր