00:00:00

Վարկային կազմակերպության գրասենյակում չի գործել հերթագրման սարք. ոստիկանության պարզաբանումը

19:29, 30 հունիս 2020

Համացանցում Գյումրիի փողոցներից մեկում նկարված լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է մարդկանց բազմություն, որոնք չպահպանելով սոցիալական հեռավորություն՝ կանգնած են վարկային կազմակերպության մուտքի դիմաց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Նշենք, որ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատելով քաղաքացիների կուտակումը՝ հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ Քաղաքացիները անսալով ոստիկանների պահանջին՝ պահել են սոցիալական հեռավորություն, և իրավիճակը կարգավորվել է։ Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն /300․000 դրամի չափով՝/ ՀՀ պարետի որոշումները խախտելու համար։ Հարկ է նշել, որ վարկային կազմակերպության գրասենյակում չի գործել հերթագրման սարք, իսկ գրասենյակի դիմաց չեն եղել համապատասխան գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր