00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ

19:12, 30 հունիս 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, այդ թվում՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, ոլորտի վրա դրա հնարավոր ազդեցությանը՝ նկատի ունենալով գույքահարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր