00:00:00

ԱՀԿ-ն կուսումնասիրի խոզի գրիպի նոր տեսակի մասին չինացի գիտնականների հրապարակումը

22:26, 30 հունիս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կուսումնասիրի խոզի գրիպի նոր տեսակի մասին չինացի գիտնականների հրապարակումը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ուշադիր կուսումնասիրենք փաստաթուղթը, որը հրապարակել են չինացի գիտնականները»,-ասել է նա: Նա հավելել է, որ մինչ այդ Ասիայում խոզերից մարդուն H1N1 տեսակի գրիպի փոխանցման դեպքեր են գրանցվել: Ավելի վաղ չինացի գիտնականները հայտարարել են, որ գիտնականները գրիպի շտամմ են հայտնաբերել, որն ունակ է պանդեմիա հարուցել: Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են վերջերս հայտնված գրիպի վիրուսի շտամմը, որն իր մեջ կրում է գեներ, այդ թվում՝ H1N1 pdm09, որը 2009 թվականին պանդեմիա առաջացրեց: Շտամմը, որը կոչվում է G4 EA H1N1, լայնորեն տարածվել է խոզերի մոտ 2016 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր