00:00:00

ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ

17:38, 30 հունիս 2020

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիև ՀՀ ոստիկանության աշխատակիցներըշարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորպես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։ Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրականացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգությանկանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր