00:00:00

«16 օր է՝ գտնվում ենք համաճարակի կայունության փուլում». Հայկ Մանասյան

16:25, 30 հունիս 2020

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հլա տեսեք՝ ինչ կարգի «ԳԵՐ»ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք, որ շաբաթ-կիրակի հիվանդների դուրսգրումը թողնում ենք երկուշաբթի: Հասկացա՞ք: Ոչ թե շուտափույթ դուրս ենք գրում հիվանդներին, որ իբրև թե հերթի մեջ եղած հիվանդներին ընդունենք ու բուժենք, այլ տենց, ձեռքի հետ պահում ենք ևս 1-2 օր (հանգստյան օրերը հո չե՞նք հարամելու), հետո երկուշաբթի մանր-մանր դուրս գրում: 1. Այսպիսով, արհեստական խուճապը մի կողմ թողեք: 2. Մենք արդեն 16 օր է՝ գտնվում ենք համաճարակի կայունության փուլում, փաստացի բուժում ստացող հիվանդների մոտ 10.500 թվով: 3. Ամեն օր, առնվազն 500 դուրս գրում, այսինքն՝ 500 և ավել առողջացող մարդկանց թիվը շաբաթ և կիրակի օերին դառնում է 150-180: 4. Սա փաստացի ապացույց է, որ համակարգը չի գտնվում աղետալի ծանրաբեռնվածության տակ, ու աշխատում է՝ հանգստյան օրերը հարգելով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր