G4-ն օժտված Է «մարդկանց վարակելու իր բարձր կարողության բոլոր Էականորեն կարեւոր հատկանիշներով, կարծում են Չինաստանի համալսարանների եւ Հիվանդությունների կանխարգելման ու հսկողության չինական կենտրոնի հետազոտության հեղինակները:
Ուսումնասիրությունն անցկացվել Է 2011-2018 թվականներին չինական տասը նահանգների սպանդանոցներում եւ անասնաբուժական կլինիկաներում. անալիզների մեջ, որոնք վերցվել են խոզերից, 2016 թվականից գերիշխել Է խոզագրիպի նոր հիմնամանԷն:
Այնուհետեւ գիտնականները գիտափորձեր են անցկացրել, այդ թվում՝ կզաքիսների վրա, որոնք գրիպից ունենում են այն նույն ախտանշանները, որոնք լինում են մարդկանց մոտ:
Արդյունքում պարզ Է դարձել, որ կզաքիսների մոտ G4-ն առաջացնում Է ավելի լուրջ ախտանշաններ, քան մյուս վարակները, իսկ իմունիտետը, որը մարդու կողմից մշակվում Է սեզոնային գրիպի ժամանակ, G4-ի վրա չի տարածվում:
Սակայն, ընդգծում Է The Guardian-ը, թեեւ վարակը կարող Է փոխանցվել կենդանուց մարդուն, մարդուց մարդուն փոխանցվելու մասին տեղեկություններ դեռ չկան:
«Դա անհանգստություն Է առաջացնում, քանի որ G4 վիրուսով մարդու վարակվելը կհանգեցնի մարդուն դրա հետագա ադապտացման եւ մարդկանց շրջանում կմեծացնի համավարակի ռիսկը»,-թերթը մեջբերում Է գիտնականների կարծիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: