00:00:00

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը

18:00, 30 հունիս 2020 Աշխարհ

Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները:Այդ մասին հաղորդել է NHK հանրային հեռուստատեսությունը: Սպասվում է, որ առաջին փուլում հետազոտությանը կմասնանկցեն 20-ից մնչեւ 30 կամավորներ հիվանդանոցի բուժանձնակազմի թվից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը: Արդյունավետության հաստատման եւ կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում ենթադրվում է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավոների հոսպիտալի պացիենետների թվից: AnGes Inc.-ը պլանավորում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյթուը կլինիկական փորձարկումները: Ներկայումս ամբողջ աշխարհում կատարվում են կորոնավիրուսի դեմ առնվազն 10 պատվաստանյութի փորձարկումեր: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հանդես է եկել այդ պատրաստուկների արտոնագրերի կառավարման միջազգային մարմնի ստեղծման գաղափարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր