00:00:00

Մերկելը հավաստիացրել է, որ հետևում է սոցիալական հեռավորության կանոններին և խանութ գնալիս դիմակ է դնում

17:50, 30 հունիս 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ պահպանում է Ռոբերտ Կոխի անվան վարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի հանձնարարականները և խանութ այցելության ժամանակ դիմակ է դնում: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Reuters-ը։
Լրագրողի այն հարցին, թե ինչու կանցլերը երբեք հանրության առջև չի հայտնվում պաշտպանիչ դիմակով, Մերկելն ընդգծել է, որ հեռավորությունը պահպանելու դեպքում դիմակի անհրաժեշտություն չկա: «Եթե ես պահպանում եմ սոցիալական հեռավորության ընդունված կանոնները, դիմակ դնելու կարիք չկա։ Բայց երբ ես գնում եմ գնումներ կատարելու, այդ ժամանակ կարող եք ինձ դիմակով տեսնել»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «իրեն դիմակով տեսնելու հնարավորություն դեռ կունենան»։ Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամից պետք է դասեր քաղել, քանի որ այն փաստը, որ «մենք վիրուս չենք տեսնում, չի նշանակում, որ այն հեռացել է»։ Հիշեցնենք, որ Մերկելի և Մակրոնի բանակցությունները տեղի են ունեցել Բեռլինի մոտ գտնվող կառավարության Մեզեբերգ նստավայրում: Եվրոպայի երկրներում համաճարակի սկսվելուց ի վեր սա երկու առաջնորդների առաջին հանդիպումն է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր