00:00:00

«Իրավունք». Մոռացված նախկինը՝ Նիկոլի իշխանության «լավագույն նորն է»

13:45, 30 հունիս 2020 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ կամ անպատեհ առիթներով ցեխ է շպրտում նախկին իշխանությունների վրա, թե նրանց վերադարձ չի լինելու, կառավարությունը շարունակում է համալրվել նախկին իշխանական կադրերով: Այո, Փաշինյանն իր դյուրագրգիռ ելույթներով «կերակրում է» քայլարածներին, իսկ գործադիրում անաղմուկ նրանց փոխարինում նախկիններով: Այսպիսով` շրջակա միջավայրի նախարարի անժամկետ պաշտոնակատար է դարձել Վահե Ջիլավյանը` մի մարդ, ով բնապահպանության հետ կապ ունի այնքանով, որքանով օրվա իշխանությունն ազգային պահպանողական գաղափարախոսության հետ, այսինքն` ոչ մի կապ: Թե ինչպես նա դարձավ օրվա իշխանության «լավագույն նորը», դժվար է ասել, բայց այն, որ առնվազն այս իշխանության խոսքն ու գործը չի համընկնում, եւս մեկ անգամ փաստում է Ջիլավյանի պաշտոնավարումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր