00:00:00

Ինքնատուգանված Դանիելը վարկաբեկում է Գյումրին

23:56, 29 հունիս 2020

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել, որից իմանում ենք, որ վերջինս Գյումրիում է եղել, հետևել է քաղաքի բնակիչների կողմից դիմակներ կրելուն և այնպես է ներկայացրել, որ գյումրեցիները բարբարոս են։ Անկեղծ, շատ զարմացած եմ Դանիելի գրառումից, քանի որ, լինելով գյումրեցի, ով ամեն օր տնից դուրս է գալիս, բացարձակ համաձայն չեմ նրա ներկայացրած իրավիճակի հետ։ Չկա նման բան։ Ինչպես Երևանում և հայաստանյան շատ բնակավայրերում, այնպես էլ Գյումրիում պարետատան որոշումների մեծ մասը կատարվում են։ Այդ գրառումը կարդալուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ Դանիելը եղել է ոչ թե «Հայաստանի աղ», այսինքն` հանրապետությանը համ տվող հայրաքաղաքում, այլ ինչ-որ աֆրիկյան հետամնաց երկրներից մեկի գյուղերից մեկում։ Զարմանալի է, իսկ ինչո՞ւ Դանիելն իր գյումրվա այցի մասին մի տեսանյութ չի հրապարակել։ Հորդորում եմ Դանիելին Գյումրի այցելելիս անպայման գնալ Ֆանտան, Ավտոկայանի տնակային ավանները և տեսնել, թե այդ գետտոներում բնակվող մարդիկ ինչ սոցիալական վիճակում են, և օրվա հացի գումար չունեցող այդ մարդկանց ապահովել դիմակներով։ Ի դեպ, որքան հասկանում եմ, միակ բանը, որ Դանիելի մոտ շատ լավ է ստացվում, իրեն օգնության ձեռք մեկնած մարդուն վատաբանելն ու ինքնատուգանվելն է։ Զբաղվի սիրածդ գործերով։ Եթե Գյումրիում քո նկարագրած վիճակն է, ապա դրա համար պատասխանատու են իշխանությունները, այլ ոչ թե ժողովուրդը և ընդդիմությունը, ինչպես դա ցանկանում են ներկայացնել Նիկոլն ու իրեն սպասարկողները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր