00:00:00

Ռուսաստանում ավելի քան 6,4 հազար զինվորական բուժվել է կորոնավիրուսից

02:32, 30 հունիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 6,4 հազար զինվորական ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում ապաքինվել է 43 հոգի։ «Անցած օրվա ընթացքում բուժումն անցնելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ապաքինվել է 43 զինծառայող։ ՌԴ Զինված ուժերում ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է մինչև 6403 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Նշվում է նաև, որ քաղաքացիական անձնակազմի շրջանում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 715-ի։ Հունիսի 29-ի դրությամբ զինվորական կառավարման մարմիններում, միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում 1355 զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուհերի կուրսանտների և ունկնդիրների շրջանում հիվանդացել է 200 զինվորական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր